Օգնություն խնդրել
Եթե Ձեզ անհրաժեշտ է աջակցություն առողջապահական կամ անվտանգության ծառայություններին կամ տեղեկատվությանը Հայաստանում հասանելիություն ստանալու համար, լրացրեք ձևը, և մենք հնարավորինս շուտ կհետադարձենք՝ օգնելու համար։
Women Center Armenia
Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն և «Commit Global»-ը գործընկերների օժանդակությամբ ստեղծել են այս կայքը՝ Հայաստանում բոլոր կանանց, ներառյալ տեղահանված կանանց առողջության և պաշտպանության մասին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով։ Դուք հնարվորություն կունենաք հասանելիություն ստանալ հետևյալ տեղեկատվությանը․
Կողմնորոշվել հանրային առողջապահության համակարգում
Հասանելիություն վերարտադրողական առողջության ծառայություններին (հակաբեղմնավորում, կրծքով կերակրում, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելում, հղիության մոնիտորինգ, աբորտ և այլն)
Ինչպես նաև իմանալ ավելին սոցիալական ապահովության և այլ օգտակար կրթական և աշխատանքային ռեսուրսների մասին։
Կայքն ունի նաև ձևաթուղթ, որտեղ կարող եք նշել ձեր կարիքները, եթե գտնվում եք կամ լինելու եք Հայաստանում, և աջակցման կենտրոնի ներկայացուցիչը կկապվի Ձեզ հետ՝ դրանք լուծելու համար:
Կապվեք մեզ հետ
Եթե Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն կամ այլ տեղեկատվություն, որը չեք կարող գտնել հարթակի բաժիններում, խնդրում ենք կապվել մեզ հետ.
Մեզ կարող եք գրել հետևյալ էլ․ փոստի հասցեով՝
womencenter@apy.am / +37410583399
Դիմեք օգնության
Եթե Ձեզ անհրաժեշտ է աջակցություն Հայաստանում առողջապահական և պաշտպանության ծառայություններ կամ տեղեկատվություն ստանալու համար, լրացրեք ստորև բերված ձևաթուղթը և ուղարկեք մեզ ձեր կարիքները (տրանսպորտ, կացարան, առողջապահական ծառայություններ, ծառայություններ բռնությունից տուժածների համար և այլն):
Այնուհետև, առավելագույնը 24 ժամվա ընթացքում, կազմակերպության ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ՝ մանրամասն ներկայացնելու հնարավոր աջակցության տեսակները և այն քայլերը, որոնց դուք պետք է հետևեք։
Եղի՛ր ապահով
Հայաստանում պաշտպանություն ստանալու համար գործղում են հետևյալ հեռախոսահամարները՝
102՝ ոստիկանություն դիմելու համար
911՝ ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակների դեպքում
114՝ կապ հաստատելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական թեժ գծի հետ
Առողջապահություն
Իմացեք ավելին այն մասին, թե ինչպես օգտվել Հայաստանի հանրային առողջապահական համակարգից և հոգ տանել ձեր սեռական և վերարտադրողական առողջության մասին։
Օգտակար ռեսուրսներ
Իմացեք ավելին երեխաների կրթության, աշխատաշուկային ինտեգրվելու և Հայաստանում բնակվելու համար անհրաժեշտ այլ օգտակար ռեսուրսների մասին։
Խնդրում ենք այցելել՝ Safe YOU
Safe YOU-ը բջջային հավելված և առցանց հարթակ է, որը նախատեսված է կանանց և աղջիկներին՝ աջակցություն ստանալու իրենց համայնքից՝ անվտանգ և հոգատար միջավայրում։ Հարթակը տրամադրում է արագ հասանելիություն արտակարգ օգնության, փորձագետների աջակցության և ապահով համայնքի։