Եթե ցանկանում եք օգտվել վերարտադրողական առողջության անվճար ծառայություններից՝ կարող եք զանգահարել +37410583399
Հայաստանում վերարտադրողական առողջության մասին
Հայաստանի Հանրապետությունում կանայք իրավունք ունեն օգտվել հղիության և ծննդաբերության հետ կապված անվճար կամ արտոնյալ բժշկական օգնությունից և ծառայություններից՝ որպես պետության կողմից երաշխավորված նպատակային առողջապահական ծրագրերի մաս: Հղիության թեստի դրական պատասխան ստանալուց հետո, անհարժեշտ է դիմել ընտանեկան բժշկի կամ մասնավոր բժշկական կենտրոներ և անցնել հաշվառում։ Այնուհետև կնոջն ուղղորդում են գինեկոլոգի մոտ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ անցնելու համար։ Հղիության ամբողջ ընթացքը և հետծննդաբերական շրջանը վերահսկվում է մանկաբարձ- գինեկոլոգի կողմից։ Ծննդօգնության բժշկական կազմակերպություններ դիմելիս կանայք պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ․ բացառություն են կազմում արտակարգ իրավիճակները։
Ի՞նչ է վերարտադրողական առողջությունը
Վերարտադրողական առողջությունը նշանակում է լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցություն՝ վերարտադրողական համակարգին առնչվող բոլոր հարցերում կյանքի բոլոր փուլերում։ Սա պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն չէ։
Հղիություն
Հղիության թեստի դրական պատասխան ստանալուց հետո, անհարժեշտ է դիմել ընտանեկան բժշկի կամ մասնավոր բժշկական կենտրոներ և անցնել հաշվառում։ Այնուհետև կնոջն ուղղորդում են գինեկոլոգի մոտ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ անցնելու համար։ Հղիության ամբողջ ընթացքը և հետծննդաբերական շրջանը վերահսկվում է մանկաբարձ- գինեկոլոգի կողմից։ Խորհուրդ է տրվում դիմել բուժօգնության և լինել հսկողության տակ հղիության առաջին շաբաթներից սկսած։
Հղի կանանց մատուցվող բժշկական ծառայություններ
Հղիության հաստատմանը հաջորդող առաջին այցելությունից հետո հղի կինը պաշտոնապես հաշվառվում է։ Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում` նաև ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:
Ծննդաբերություն
Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր հղիները, ծննդաբերները և ծննդկանները: Մանկաբարձական բժշկական հաստատություններ դիմելիս կանայք պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, բացառությամբ արտակարգ իրավիճակների, երբ հղի կինը և ծննդկանը չունեն այդ փաստաթղթերը: Անձը հաստատող փաստաթղթի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ, որ մանկաբարձական բժշկական հաստատությունները հրաժարվեն ընդունել կնոջը։
Կրծքով կերակրում
Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից։ Կրծքով կերակրումը երեխաների կյանքի լավագույն սկզբի գրավականն է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս երեխաներին բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում` սկսած ծննդից հետո առաջին մեկ ժամից: Մայրական կաթը միշտ օպտիմալ ջերմաստիճանի է, պատրաստ օգտագործման ցանկացած պահի և երեխայի համար անհրաժեշտ քանակությամբ։
Նորածնի խնամք
Երեխայի կյանքի լավագույն սկիզբ է համարվում առաջին 3 ամիսը մայրիկի կողքին որքան հնարավոր է երկար ժամանակ անցկացնելը։ Բացի մոր հետ երկարատև շփումից, նորածինը պետք է ուտի օրական նվազագույնը 8 անգամ, կեղտոտվելիս փոխել հագուստը, և քնել այնքան, որքան անհրաժեշտ է: Առողջ երեխա մեծացնելու համար անհրաժեշտ է ունենալ առողջ մայրիկ, ով ուշադիր է նաև իր կարիքների նկատմամբ։ Կարևոր է, որ մայրիկները մտածեն իրենց զգացմունքների և կարիքների մասին և առաջնահերթություն տան իրենց խնամքին: Ի վերջո, նորաթուխ մոր կարիքները բազմաշերտ են և պահանջում են ավելի մեծ ուշադրություն և խնամք:
Կոնտրացեպցիա
Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից Հայաստանում հասանելի են (սկսած ամենաարդյունավետ միջոցներից մինչև սակավ արդյունավետները) պահպանակները, ներարգանդային պարույրը (սպիրալը), հորմոնային դեղահաբերը, ներարկվող հակաբեղմնավորիչները և սերմնասպան միջոցները: Առկա են նաև ՇՏԱՊ բեղմնականխման հաբեր այն կանանց համար, ովքեր որևէ պատճառով անապահով սեռական հարաբերություն են ունեցել և չեն ուզում հղիանալ։
Աբորտ
Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: 12-ից 22 շաբաթական հղիությունը կարող է ընդհատվել միայն բժշկական կամ սոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ: 22 և ավելի շաբաթական հղիության արհեստական ընդհատումն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ կան բժշկի կողմից տրված հատուկ բժշկական ցուցումներ։
Վերարտադրողական առողջության այլ ծառայություններ
Փոխնակ մայրության ծրագրերին հիմնականում դիմում են այն ամուսնացած զույգերը, որոնք արդեն փորձել են անպտղության բուժման բոլոր առկա տարբերակները: