Ի՞նչ է կարևոր իմանալ կրծքով կերակրման մասին
Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից։ Կրծքով կերակրումը երեխաների կյանքի լավագույն սկզբի գրավականն է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի առաջարկությունները՝
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս երեխաներին բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում` սկսած ծննդից հետո առաջին մեկ ժամից:
Մայրական կաթը միշտ օպտիմալ ջերմաստիճանի է, պատրաստ օգտագործման ցանկացած պահի և երեխայի համար անհրաժեշտ քանակությամբ։
Մայրական կաթի առավելությունները երեխայի համար․
Լավագույն սնունդն է մանկան համար
Պաշտպանում է վարակներից
Նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը
Նպաստում է մտավոր զարգացմանը
Նպաստում է երեխայի և մոր միջև էմոցիոնալ կապի առաջացմանը
Մինչև 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը լիովին ապահովում է երեխայի բոլոր սննդային պահանջները, այդ թվում ջրի պահանջը՝ նույնիսկ շոգ եղանակին:
Կրծքով կերակրելու առավելությունները մոր համար
Ավելի արագ վերականգնում ծննդաբերությունից հետո
Քաղցկեղի ավելի ցածր ռիսկ
Խուսափում անցանկալի հղիությունից
Դեպրեսիայի կանխարգելում
Ավելի ամուր դիմադրողական համակարգ
ԱՀԿ խորհուրդներ․
Մայրական կաթը երեխայի միակ սնունդը պետք է լինի կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում,
Կրծքով կերակրեք մինչև երեխայի երկու տարեկանը կամ դրանից հետո
Կրծքով կերակրման խորհուրդներ և առաջարկներ
Հավատացեք ինքներդ ձեզ
Կրծքով ճիշտ կերակրել սովորելը ժամանակ է պահանջում և հաճախ կարող է շատ բարդ լինել Ձեզ համար։ Հետևեք այս խորհուրդներին կրծքով կերակրելն ավելի դյուրին դարձնելու համար․
Կուրծքն առաջարկ՛ք այնպես, որ երեխան այն հնարավորին չափ խորը բռնի, հատկապես ստորին շըրթունքի կողմից։ Այդ դեպքում մայրը ցավ չի զգում, և պտուկները չեն ճաքճքում կամ բորբոքվում։
Դուք կարող եք երեխային կերակրել տարբեր դիրքերով.
նստած . երեխային պահե՛ք իրեն առաջարկվող կրծքի կողմի ձեռքի վրա՝ երեխայի գլուխը՝ նախաբազկին, ճիշտ կրծքի դիմաց,
պառկած. երեխային պառկացրեք Ձեր կողքին՝ դեմքով և ողջ մարմնով դարձած դեպի Ձեզ և Նստած դիրք (դասական դիրք),
Նստած դիրք (դասական դիրք) Նստած դիրք (հակառակ ձեռքի դիրք) շատ մոտիկ. այս դիրքը Ձեզ հանգստանալու հնարավորություն կտա:
Բալիկի կաթի ընդունման մոնիթորինգ՝
Եթե միայն կրծքով սնվող երեխան առաջին վեց ամիսների ընթացքում քաշն ավելացնում է ամսական 500գ-ով կամ ավելի, ուրեմն նա բավարար քանակությամբ կաթ է ստանում։
Խորհուրդներ ապագա մայրիկներին․
Երեխային սկսեք կերակրել ծննդից հետո մեկ ժամվա ընթացքում,
Երեխային պահեք կերակրման համար ճիշտ դիրքով,
Կերակրեք երեխային այնքան, որքան երեխան ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ
Շարունակել կրծքով սնուցումը մինչև երեխայի երկու տարին լրանալը կամ ավելի երկար՝ վեց ամսական հասակից երեխային տալով նաև համապատասխան, անվտանգ հավելյալ սնունդ։