Անցնել բովանդակությանը

Եթե բռնության զոհ եք և Ձեզ անհրաժեշտ է օգնություն,

զանգահարեք +37410583399

Ի՞նչ է գենդերային բռնությունը:

Կանանց նկատմամբ բռնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն, խտրականություն, կիբերհանցագործություններ և այլն: Անհրաժեշտ իրավական և սոցիալական պաշտպանություն ստանալու համար այս բաժնում կարող եք ծանոթանալ բռնության տեսակներին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն պաշտպանության համար:


Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում շարունակում է մնալ լուրջ և երբեմն լռեցված հասարակական խնդիր։ Բռնությունը կարող է տեղի ունենալ ընտանիքում, աշխատանքում, հանրային տարածքում կամ առցանց հարթակներում։

Ըստ վիճակագրության՝ տասնյակ կանայք ամեն տարի դառնում են ընտանեկան բռնության զոհ, իսկ շատերը տարիներ շարունակ ապրում են հոգեբանական, սեռական կամ տնտեսական ճնշման ներքո՝ չիմանալով իրենց իրավունքները և ինչպես դիմել օգնության։

Ընտանեկան բռնություն

Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձնաց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնաման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ընտանիքում բռնություն է օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:

Սեռական բռնություն

Սեռական ոտնձգությունն անցանկալի սեռական բնույթի վարքագիծ է, որը վիրավորում, նվաստացնում կամ վախեցնում է անձին: Այն ներառում է սեռական բնույթի առաջարկությունները, սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական ոտնձգություններն աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլ վայրերում։

Խտրականություն

Խտրականությունը նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորում է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության։ Խտրականությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, օրինակ՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից և այլն։

Կիբերբռնություն և պոռնոգրաֆիկ վրեժ

Կիբեռհանցագործություններ են համարվում համակարգչային համակարգերի, ցանցերի, մեքենայական կրիչների օգտագործմամբ, ինչպես նաև դրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։ Կիբերհանցագործությունների միջոցով կարող է թիրախավորել ցանկացած անձ, սակայն կանայք և աղջիկները հաճախ ավելի մեծ վտանգի տակ են։

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին