Անցնել բովանդակությանը

Կիբերբռնություն և վրեժխնդիր պոռնոգրաֆիա


Ի՞նչ է կիբեռհանցագործությունը:

Կիբեռհանցագործություններ են համարվում համակարգչային համակարգերի, ցանցերի, մեքենայական կրիչների օգտագործմամբ, ինչպես նաև դրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։ Կիբերհանցագործությունների միջոցով կարող է թիրախավորել ցանկացած անձ, սակայն կանայք և աղջիկները հաճախ ավելի մեծ վտանգի տակ են։

Կիբեռհանցագործություններն, ըստ ոտնձգության օբյեկտի, բաժանվում են 3 հիմնական խմբերի.

  • առաջինը՝ ֆինանսական կիբեռհանցագործություններ (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությունը),

  • երկրորդը՝ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ (հաքերային հարձակումներ, տարբեր սոցցանցերի օգտահաշիվների ապօրինի տիրանալու դեպքեր և այլն),

  • երրորդը՝ այլ (համակարգչային համակարգերի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը և պահպանելը, հեղինակային և հարակից իրավունքները խախտելը, անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածումը):

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում համակարգչային համակարգերի օգտագործմամբ կատարված հանցագործությունների համար։

Օրինակ՝ Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձին հանդիպում առաջարկելը և հանդիպմանն ուղղված գործողություն կատարելը՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունների, այդ թվում` սեռական հարաբերության նմանակման կամ սեռական կարիքները բավարարելու, կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կամ արտադրելու նպատակով։

Եթե կարծում եք, որ դարձել եք կիբերհանցագրոծության զոհ, դիմեք ոստիկանության ամենամոտ բաժանմունք։ Կարևոր է, որպեսզի պահպանեք հանցագործության մասին փաստող բոլոր ապացույցները, օրինակ՝ հեռախոս, համակարգի, հեռախոսահամար, հաղորդագրություններ կամ ձայնաագրություններ։

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին