Անցնել բովանդակությանը

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում

Ի՞նչ պետք է իմանալ, ինչպես ճանաչել ու ինչ անել վտանգի դեպքում


Ընդհանուր տեղեկություն

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում շարունակում է մնալ լուրջ և երբեմն լռեցված հասարակական խնդիր։ Բռնությունը կարող է տեղի ունենալ ընտանիքում, աշխատանքում, հանրային տարածքում կամ առցանց հարթակներում։

Ըստ վիճակագրության՝ տասնյակ կանայք ամեն տարի դառնում են ընտանեկան բռնության զոհ, իսկ շատերը տարիներ շարունակ ապրում են հոգեբանական, սեռական կամ տնտեսական ճնշման ներքո՝ չիմանալով իրենց իրավունքները և ինչպես դիմել օգնության։

Բռնության տեսակները

Կանանց նկատմամբ բռնությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով․

  • Ֆիզիկական բռնություն – հարվածներ, ծեծ, խեղդում, մարմնական վնասվածքներ։

  • Հոգեբանական բռնություն – վախեցում, վիրավորանք, սպառնալիքներ, վերահսկողություն, մեկուսացում։

  • Սեռական բռնություն – սեռական հարաբերությունների հարկադրում առանց համաձայնության։

  • Տնտեսական բռնություն – ֆինանսական միջոցներից զրկում, աշխատանքի արգելք, վարկերի պարտադրանք։

Ցանցային բռնություն – ինտերնետով վախեցում, խայտառակող նյութերի տարածում, վերահսկում։

Ինչպե՞ս ճանաչել բռնության նշանները

Դու կարող ես ենթարկվել բռնության, եթե՝

  • Քո զուգընկերը քեզ վախեցնում է կամ վերահսկում՝ ում հետ խոսել, ուր գնալ

  • Դու հաճախ զգում ես վախ, անհանգստություն կամ մեղավորություն հարաբերություններում

  • Քեզ արգելում են աշխատել կամ սովորել

  • Քեզ հաճախ վիրավորում են, ստորացնում կամ մեկուսացնում ընկերներից, ընտանիքից

  • Քո մարմնի վրա կան անբացատրելի կապտուկներ կամ վերքեր

  • Զուգընկերդ ստիպում է սեռական հարաբերության՝ առանց համաձայնության

  • Վախենում ես ասել «ոչ» կամ արտահայտել կարծիք

Ի՞նչ անել, եթե գտնվում ես վտանգի կամ բռնության մեջ

Անմիջական վտանգի դեպքում՝

  • Դիմիր ոստիկանություն՝ 102

  • Փորձիր փախչել անվտանգ տարածք՝ հարազատ, հարևան, կամ ապաստարան

  • Միացրու հեռախոսի ձայնագրիչը կամ փորձիր փաստագրել իրավիճակը (եթե դա քեզ չի վնասում)

  • Զանգիր աջակցող կազմակերպություններին՝ խորհրդատվություն ստանալու համար

Եթե բռնությունը շարունակական է, բայց չես կարող անմիջապես փախչել՝

  • Նախապատրաստիր անվտանգության պլան՝ կարեւոր փաստաթղթերի, գումարի, հեռախոսահամարների ցուցակով

  • Վստահիր մեկին՝ ընկեր, հարազատ, գործընկեր, ով կիմանա քո իրավիճակի մասին

  • Գրանցիր բռնության դեպքերը՝ լուսանկարներ, նամակներ, ձայնագրություններ

  • Պարբերաբար կապի մեջ եղիր կազմակերպությունների հետ՝ նույնիսկ գաղտնի

Ո՞ր կազմակերպությունները կարող են օգնել

Կանանց ռեսուրս կենտրոն Հայաստան (WRC)

  • Հեռախոս: +374 94 56 56 26

Թեժգծեր․

  • Ընտանեկան բռնություն – +374 99 88 78 08

  • Սեռական բռնություն / Թրաֆիկինգ – +374 77 99 12 80

  • Բռնություն հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ – +374 77 04 30 42

Ծառայություններ: խորհրդատվություն, ապաստարան, հոգեբանականևիրավաբանականաջակցություն, սոցիալականաշխատող

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՔՀԿ ցանց

  • Հեռախոս: +374 41 43 37 43

  • Թեժ գծեր․

    • Ընտանեկան բռնություն – +374 99 88 78 08

    • Սեռական բռնություն – 010 54 28 28

  • Էլ. փոստ: wsc.armenia@gmail.com

Ծառայություններ: ճգնաժամայինաջակցություն, ապաստարան, իրավաբանականխորհրդատվությունընտանեկանբռնությանդեպքերում, վերաինտեգրմանծրագրեր, ծնողականհմտություններիդասընթացներ, տնտեսականհզորացմանծրագրեր

Կանանց աջակցման կենտրոն Հայաստան

  • Հեռախոս: +374 99 88 78 08

  • Ծառայություններ: շահերի պաշտպանություն, աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց, ապաստարան, հոգեբան, իրավաբան

Ոստիկանություն – Սեռական բռնության բաժին

Զանգահարել՝ 102 (անվճար և աշխատում է 24/7)


Հիշիր

  • Դու մեղավոր չես, եթե ենթարկվել ես բռնության։

  • Դու իրավունք ունես անվտանգ կյանքի, անկախ ամուսնական կարգավիճակից կամ սոցիալական պայմաններից։

  • Կան կազմակերպություններ և մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ օգնել։

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին