Անցնել բովանդակությանը

Խտրականություն


Ի՞նչ է խտրականությունը:

Խտրականությունը նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորում է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության։


Իրավական պաշտպանությունը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում տարբեր օրենքներ պարունակում են խտրականության արգելքի մասին դրույթներ և խտրականության առնչվելիս անհրաժեշտ է նախևառաջ պարզել՝ ո՞ր օրենսդրական հիմքերը կարող եք հիմք ընդունվել պաշտպանվելու համար։

Օրինակ՝ 2013 թվականին ընդունվել է Կանանց և տղամարդկանց հավասար իրավուքների և հավասար հնարավորությունների մասին ՀՀ օրենքը: Օրենքը սահմանում է գենդերային ուղղակի խտրականության ձևերը, որոնք են՝

  • ընտանեկան դրության, հղիության և ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը.

  • միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով.

  • սեռական ոտնձգությունը.

  • երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միևնույն կամ նմանատիպ իրավիճակում,

  • երբ աշխատողի դիմումը աշխատավայրում սեռական ոտնձգության ենթարկված լինելու հիմքով ընթացքի մեջ չի դրվում գործատուի կողմից։

  • Եթե գտնում եք, որ ենթարկվել եք խտրական վերաբերմունքի, անհրաժեշտ է նախ, նշել

այն մարդկանց, որոնց հետ գտնվել եք նույնանման իրավիճակում, այնուհետև հիմնավորեք, որ ձեր նկատմամբ էլ պետք է ցուցաբերվեր նույն կամ նման մոտեցում, բայց իրականում դրսևորվել է այլ մոտեցում, որի արդյունքում նման վիճակում կամ կարգավիճակում գտնվող անձինք ավելի բարենպաստ վերաբերմունքի են արժանացել, քան դուք:

Հիշե՛ք, տարբերակված վերաբերմունքը խտրական չէ, եթե տվյալ մասնագիտական գործունեության բնույթից ելնելով կամ տվյալ գործունեության իրականացման առանձնահատկություններից ելնելով որոշ հատկանիշներ պարզապես մասնագիտական պահանջներ են և անհարժեշտ են տվյալ աշխատանքը կամ գործունեությունը պատշաճ իրականացնելու համար։


Ինչպես պաշտպանվել ինքներդ

  • Դիմել դատարան և վերականգնել ձեր խախտված իրավունքները:

  • Դիմել հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են խտրականությունից տուժած անձնանց իրավունքները վերականգնելով։Այդպիսի կազմակերպություններից է “Հավասար” Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան։ Դիմելու համար կարող եք զանգահարել (015)883303:

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին