Անցնել բովանդակությանը

հղիության ընդհատում

Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ: 22 շաբաթական հղիությունից հետո ամբորտն արգելվում է և կարող է կատարվել միայն բժշկի կողմից տրված հատուկ բժշկական ցուցումների պարագայում։

Մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մեծ քաղաքների բոլոր առաջատար ծննդատներում ու կլինիկաներում աբորտի գները տարբեր են՝ կախված աբորտի եղանակից, պայմաններից, տվյալ բժշկական հաստատության գնային քաղաքականությունից։ Հայաստանում վերջին 1 տարում տեղի ունեցող գնաճին զուգահեռ աբորտի արժեքը ևս բարձրացել է։ Կախված տեսակից (վակումային, դեղորայքային, վիրահատական և այլն), աբորտի գները կարող են սկսվել 30-40 հազարից և հասնել 2-3 անգամ ավելիի։ Որոշ բժշկական հաստատություններ տրամադրում են հիգիենայի պարագաներ, սնունդ, անհատական սենյակ եւ այլն, ինչը ենթադրում է արժեքի ավելացում։

Յուրաքանչյուր պարագայում, աբորտները Հայաստանում իրականացվում են ժամանակակից բժշկության մեջ ընդունված չափորոշիչներով, վերջին սերնդի սարքավորումներով, բարձրորակ դեղորայքով և բարձրակարգ մասնագետների միջոցով։

Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ կարդալով doctor911.am կայքում հրապարակված հոդվածը։

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին