Նորածինների խնամք
Ե՞րբ դիմել բժշկի:
Երեխան պետք է այցելի մանկաբույժի կողմից անցկացվող բոլոր հերթական զննումներին։ Այդ այցերի ընթացքում հետևում են երեխայի զարգացմանը՝ քաշ, հասակ, գլխխի շրջագիծ։
Պետք է շտապ կերպով դիմել բժիշկի, եթե`
երեխան ընկճված է, թույլ, պասիվ, չի արթնանում ուտելու համար, հրաժարվում է կերակրվելուց,
գրգռված է, շարունակ լաց է լինում,
կան շարունակական փսխումներ, կղանքի բնույթի, հոտի, քանակի, հաճախականության փոփոխություն,
առկա են ջերմաստիճանի տատանումներ (37,3˚C-ից բարձր, 36,3˚C-ից ցածր), որոնք չեն կարգավորվում նախնական հնարավոր պատճառների շտկումից հետո:
Ընդհանուր խորհուրդներ նոր ծնողներին․
Հետծննդյան է կոչվում ծննդաբերությանը հաջորդող 6-8 շաբաթվա ժամանակահատվածը: Այդ ընթացքում մոր օրգանիզմում, հոգում բավական մեծ փոփոխություններ են կատարվում: Դա գերզգայունության շրջան է, որը պայմանավորված է նոր իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությամբ. ամեն ինչ նոր է, օրգանիզմի հորմոնները վերակառուցվում են, մոր կողքին է փոքրիկը, որը շատ ուշադրություն, խնամք է պահանջում: Կանայք տարբեր կերպ են հարմարվում այս շրջանին, մի քանիսը բացարձակապես անուժ են, շատ են քնում: Մյուսները էյֆորիայի մեջ են ընկնում, չեն կարողանում աչք կտրել փոքրիկից:
Մոր և մանկան համատեղ կեցությունը օգնում է ամրացնել երեխայի վստահությունը, քանի որ մայրը նրան կերակրում է լաց լինելու առաջին իսկ պահին: Արդյունքում փոքրիկներն իրենց սիրված և հասկացված են զգում:
Նորածինների խնամքի խորհուրդներ
Սենյակի ջերմաստիճան’
Սենյակային ջերմաստիճանը պետք է պահպանել 18-22 աստիճանի սահմաններում:
Բանալու‘
Ծնվելուց անմիջապես հետո երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված լինելու պարագայում ցանկալի է հնարավորին հետաձգել լոգանքը: Երեխային պետք է լողացնել մաքուր ջրով, կարիք չկա այն եռացնել, կամ ջրի մեջ հակասեպտիկներ կամ որևէ այլ նյութ ավելացնել: Մանկական մաքրող հեղուկները ցանկալի է օգտագործել 4-5 օրը մեկ: Կյանքի առաջին ամսվա ընթացքում խորհուրդ է տրվում երեխային լողացնել ամեն օր, իսկ եթե եղանակը զով է, ապա լոգանքը կարելի է կազմակերպել շաբաթվա մեջ 3-4 անգամ:
Մանավորել‘
Նորածնի զբոսանքը պետք է կազմակերպել տևողության աստիճանաբար ավելացմամբ: Կարող եք սկսել բաց պատշգամբից՝ 10-15 րոպե տևողությամբ, հետագայում աստիճանաբար երկարացնելով զբոսանքի տևողությունը: Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, իսլ քամու առկայության դեպքում հետաձգեք զբոսանքը: Կյանքի առաջին շաբաթներին շփումը ցանկալի է սահմանափակել միայն ընտանիքի անդամների շրջանակում: Նորաթուխ մայրիկի համար այս զբոսանքները էլ ավելի օգտակար են, հատկապես, եթե դրանք բնության գրկում են, քանի որ օգնում են հասնել ամենօրյա հոգե-էմոցիոնալ հավասարակշռության և շփվել այլ մարդկանց հետ:
Ինչու՞ եմ ինձ այսպես զգում․ հետծննդաբերական հոգեբանական վիճակներ
Հուզական փոփոխությունները նորմալ են ծննդաբերությունից հետո առաջին շաբաթների ընթացքում և կանանց մեծ մասը ունենում է նման զգացողություններ։ Մայրը կարող է ունենալ ինտենսիվ տխրության զգացումներ՝ ուժեղ հուզական պոռթկումների հետ մեկտեղ: Այս զգացմունքները պետք է ընդունեն և հասկանան շրջապատի բոլոր անդամները և խուսափեն մեղադրելուց կամ քննադատելուց։
Այս ժամանակահատվածում մայրը մեծ աջակցության և խրախուսանքի կարիք ունի, որպեսզի կարողանա հեշտությամբ հարմարվել իր նոր դերին և ընդունի հղի կնոջից մայր լինելու կտրուկ անցումը:
“Հետծննդաբերական տխրությունը” ամենայն հավանականությամբ կապված է ձեր օրգանիզմում կտրուկ հորմոնալ փոփոխությունների հետ, որը կարող եք սկսել զգալ ծննդաբերելուց մի քանի օր անց: Կարող է նեղված և լարված լինեք երեխայի մասին հոգ տանելու հարցում, իսկ դրանից հետո էլ մեղքի զգացում ունենաք նման մտքեր ունենալու համար: Մի քանի օր անց դուք ամենայն հավանականությամբ ձեզ լավ կզգաք, հատկապես եթե լավ աջակցություն և խնամք եք ստանում:
թեթև ընկճախտը և փոփոխվող տրամադրությունը շատ տարածված են նոր մայրերի մոտ, այնքան տարածված, որ նույնիսկ ստացել են “հետծննդաբերական տխրություն” (baby blues) անվանումը: Մայրերի գերակշիռ մեծամասնությունը ունենում է հետծննդաբերական տխրության նշաններից մեկը կամ մի քանիսը՝ փոփոխվող տրամադրություն, տխրություն, քնելու հետ կապված դժվարություններ, դյուրագրգռություն, ախորժակի փոփոխություններ, կենտրոնանալու հետ կապված դժվարություններ: Հետծննդաբերական տխրության նշանները սովորաբար հայտնվում են ծննդաբերությունից մի քանի օր հետո և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:
Հետծննդաբերական տխրության նշաններն են՝
Քնելու հետ կապված խնդիրներ,
Փոփոխվող տրամադրություն,
Լացելու ցանկություն,
Տագնապի զգացում,
Տխրություն,
Հուսահատության զգացում,
Դյուրագրգռություն,
Կենտրոնանալու հետ կապված դժվարություններ:
Եթե առաջացել է հետծննդաբերական ընկճախտ, այն կարելի է բուժել գինեկոլոգ-մանկաբարձի կողմից սահմանած բուժման կուրսն անցնելով: Խորհրդատվությունը և համապատասխան աջակցություն տրամադրող խմբերը, կանոնավոր մարզվելը, ճիշտ սննդակարգը և աջակցող ընտանիքը բուժման կարևոր մաս են կազմում: