Անցնել բովանդակությանը

ծննդաբերություն


Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնություն և ծառայություններ

Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերվում է բոլոր հղիների, ծննդաբերների և ծննդկանների համար և ընդգրկում է`

  • հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

  • հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,

  • հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժումը,

  • ծննդկանների հետծննդյան շրջանի (42 օր) նորմալ ընթացքի և վտանգի նշանների, ինչպես նաև ներքոհիշյալ նշանների առկայության դեպքում անհապաղ բուժօգնության դիմելու անհրաժեշտության ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքի մասին տեղեկատվության տրամադրում,

  • հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությունների բուժումը` մասնագիտացված պրոֆիլային բժշկական կազմակերպություններում (բաժանմունքներում), ներառյալ բժշկական ցուցումներով ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումը` խորանիստ երակների թրոմբոզի դեպքում.


Ծննդաբերության ժամանակացույց

Բնական ծննդաբերությունն սկսվում է հղիության 37-41-րդ շաբաթներում: Նախքան 37 շաբաթն սկսված ծննդաբերությունը կոչվում է վաղաժամ։

Նախքան դուրսգրումը.

Համոզվեք, որ կան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

  • քաղվածք՝ ծննդի մասին բժշկական վկայականից,

  • պոլիկլինիկայում նորածնի հաշվառման ՝ հետադարձ տեղեկատվության թերթիկ,

  • նորածնի փոխանակման քարտ,

  • նորածնի առողջության հավաստագիր և անձնագիր:

Համոզվեք, որ իրականացվել են հետևյալ միջամտությունները

  • նորածնի կանխարգելիչ պատվաստումներ (հակացուցումների բացակայության դեպքում)

  • նորածնի ֆենիլկետոնուրիայի և հիպոթերիոզի, սրտի բնածին արատների, լսողության և կոնքազդրային հոդերի սկրինինգ հետազոտություններ:

Կեսարյան հատում

Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով, այլ վիրահատական մեթոդով, երբ կատարվում է կտրվածք, արգանդը հատվում է, և երեխան հանվում է այդ կտրվածքով: Կեսարյան հատում ցուցվում է երեխայի դիրքի կամ մոր օրգանիզմի և առողջական վիճակի հետ կապված տարբեր պատճառներով:

Հիվանդանոցից դուրս գրման ժամանակացույց

Բնական ճանապարհով ծննդաբերությունից հետո, մայրը և երեխան դուրս են գրվում ծննդաբերությունից հետո 24-48 ժամ անց, կեսարյան հատման դեպքում՝ 72 ժամ անց: Կախված որոշակի բարդություններից, կարող է անհրաժեշտ լինել ավելի երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցային պայմաններում:

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին