Բժշկական Ծառայություններ Հղի Կանանց Համար
Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ծավալներն` ըստ եռամսյակների, նախատեսված բարձր և ցածր ռիսկի հղիների համար՝
1-ին եռամսյակ՝ 11-14 շաբաթական հղիության ընթացք
Առաջին կարևոր սկրինինգային հետազոտության նպատակն է բացահայտել հնարավոր քրոմոսոմային անոմալիաների գերձայնային նշանները:
Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականացվող միջամտություններն են՝
հղիների ՈՒՁՀ,
արյան ընդհանուր հետազոտություն,
արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում,
հեշտոցային քսուքի հետազոտություն,
մեզի ընդհանուր հետազոտություն,
գլյուկոզա,
միզանյութ,
պրոթրոմբինային ժամանակ (ինդեքս, ՄՆՀ),
հեպատիտ B,
հեպատիտ C,
սիֆիլիս,
թերապևտի խորհրդատվություն,
ԷԿԳ,
նեղ մասնագետի մեկ անվճար խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, նյարդաբան, ակնաբույժ):
11-14 կամ 18-22 շաբաթում գինեկոլոգի ցուցումով և հղիի ցանկությամբ կատարվում է գենետիկ հետազոտություն, PAPP-A ,Free βhCG , AFP, Free Estriol:
2-րդ եռամսյակ՝ 18-22 շաբաթական հղիության ընթացք
Երկրորդ սկրինինգային հետազոտման ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է պտղի կառուցվածքը:
Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականացվող միջամտություններն են՝
ՈՒՁՀ,
30 շաբաթում`լաբորատոր հետազոտություններ՝
արյան ընդհանուր հետազոտություն,
մեզի ընդհանուր հետազոտություն,
հեշտոցային քսուքի հետազոտություն,
գլյուկոզա,
միզանյութ,
պրոթրոմբինային ժամանակ (ինդեքս, ՄՆՀ)
սիֆիլիս,
բժիշկ-թերապևտի խորհրդատվություն:
Դոպլեր հետազոտությունը կատարվում է 26-30 շաբաթում` գինեկոլոգի ցուցումով:
Բոլոր հղիներին (ՀՀ քաղաքացի) տրամադրվում է անաշխատունակության թերթիկ, ծննդօգնության պետական հավաստագիր:
3-րդ եռամսյակ՝ 32-34 շաբաթական հղիության ընթացք
Երրորդ սկրինինգային հետազոտման նպատակն է ստանալ տեղեկատվություն ծննդալուծման վերաբերյալ:
Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականցվող միջամտություններն են՝
ՈՒՁՀ,
36-37 շաբաթում`արյան ընդհանուր հետազոտություն,
մեզի ընդհանուր հետազոտություն:
Գինեկոլոգին այցերն անսահմանափակ են: